Ս.թ. հունիսի 5-ին հեռավար եղանակով տեղի ունեցավ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) կողմից ֆինանսավորված եւ «Գործընկերություն եւ ուսուցում» հասարակական կազմակերպության (ԳՈՒՄ ՀԿ) կողմից իրականացված «Զարգացման հեռանկարներ» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց 8,192,060 դրամ, որից 6,797,800 դրամը հատկացվել էր HSBC Հայաստանի, իսկ մնացածը` ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից: «Զարգացման հեռանկարներ» ծրագիրն ուղղված էր Հայաստանի մարզաբնակ երիտասարդների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ու ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը: Ծրագրում ներգրավված Կոտայքի, Արարատի եւ Արագածոտնի մարզերի 16-23 տարեկան 48 երիտասարդների ընձեռնվեց ֆինանսների կառավարման, բիզնեսի պլանավորման եւ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ուսումնական դասընթացներին մասնակցելու հնարավորություն: Ի լրումն ֆինանսական աջակցությանը, HSBC Հայաստանի տասական աշխատակիցներից բաղկացած երկու կամավորական խմբեր հանդիպումներ անցկացրեցին շահառու երիտասարդների հետ բիզնես գաղափարների մշակման եւ պլանավորման հարցերի շուրջ՝ վերջիններիս տրամադրելով համապատասխան ուղղորդում եւ խորհրդատվություն: Արդյունքում երիտասարդները մշակեցին 11 ստարտափ բիզնես ծրագրեր, որոնք եւ ներկայացրեցին ծրագրի փակման միջոցառմանը: HSBC Հայաստանի կամավորներից բաղկացած գնահատող հանձնաժողովը ընտրեց լավագույն 4 ստարտափ ծրագրեր, որոնք կստանան համապատասխան ֆինանսավորում: «Գիտակցելով ժամանակակից աշխարհում ֆինանսական գրագիտության եւ ձեռնարկատիրական հմտությունների նշանակությունը՝ HSBC-ն մեծապես կարեւորում է երիտասարդներին, քանզի նրանք են մեր ապագան կերտողները: Միջոցառման ընթացքում մեծ հետաքրքրությամբ ծանոթացա շահառու երիտասարդների կողմից մշակված բիզնես ծրագրերին, որոնք ներառում էին նորարարական մոտեցումներ եւ գաղափարներ: Խրախուսելի է այն փաստը, որ ծրագրերի մեծամասնությունն ուղղված էր համայնքային զարգացման ապահովմանն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բնապահպանությունը, տուրիզմը, տեղական արտադրությունը, մշակութային եւ հասարակական կյանքը»,- ասել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը` ընդգծելով HSBC Հայաստանի հետ գործընկերության արդյունավետությունը, նշել է. «Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն էր մասնակից երիտասարդների ֆինանսական գրագիտության եւ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման առումով, որը միանշանակ նպաստել է աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: Կարեւոր գիտելիքների եւ հմտությունների ձեռք բերմանը զուգահեռ, երիտասարդները ձեւավորել են նաեւ գործակցության ներքին ցանց, որը նրանց կընձեռի այլ նախագծերում համատեղ հանդես գալու եւ նոր հեռանկարներ բացահայտելու հնարավորություններ»:«Գործընկերություն եւ ուսուցում» ԳՈՒՄ ՀԿ«Գործընկերություն եւ ուսուցում» (ԳՈՒՄ) ՀԿ-ն 2000 թվականին հիմնադրված տեղական շահույթ չհետապնդող կազմակերպություն է հետեւյալ առաքելությամբ` կրթություն եւ համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության զարգացման: ԳՈՒՄ ՀԿ-ն աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջընթացին` նպաստելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ), կրթական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների /ՏԻՄ/ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործընթացներին: Tweet Դիտում՝ 9703