Evocabank-ն ընդգրկվել է բիզնեսների համար ԱՊՀ լավագույն 20 բջջային բանկերի ցանկում եւ ճանաչվել լավագույնը Հայաստանում:Ցանկում ընդգրկվել են ԱՊՀ երկրների եւ Կովկասի բանկերը, որոնք աշխատում են փոքր եւ միջին բիզնեսների հետ: Լավագույն բջջային բանկերը որոշվել են SME Banking club-ի փորձագետների կողմից՝ ըստ իրենց ֆունկցիոնալության՝ հաշվի առնելով հաճախորդի ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայությունների կարիքները:Լավագույն բջջային բանկերն են՝- Հայաստան՝ Evocabank,- Բելառուս՝ Альфа-Банк,- Վրաստան՝ TBC Bank,- Ղազախստան՝ Kaspi Bank,- Ղրղզստան՝ RSK BANK,- Մոլդովա՝ FinComBank,- Ռուսաստան՝ ДелоБанк,- Ուզբեկստան՝ Hamkor Bank,- Ուկրաինա՝ Альфа-БанкSME Banking Club-ը բանկերի միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է գործնական ինֆորմացիայի փոխանակման նպատակով՝ թե ինչպես են տարբեր երկրների բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները ծառայություններ մատուցում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար: Tweet Դիտում՝ 1508