Արմսվիսբանկն արժանացել է «2019թ. Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին
05.06.2020 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արմսվիսբանկ

«Այս մրցանակը վկայում է ՎԶԵԲ-ի հետ բանկի Առեւտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած արդյունավետ ու տարեցտարի զարգացող գործունեության մասին: Ներկայումս բանկն ունի ՎԶԵԲ-ի կողմից հաստատված 22 մլն ԱՄՆ դոլար Առեւտրի ֆինանսավորման սահմանաչափ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարկ է նշել, որ բանկը նախորդ տարի ՎԶԵԲ-ի հետ բազմակողմանի եւ արդյունավետ համագործակցության արդյունքում ստացել է եւս 3 մրցանակ, մասնավորապես՝
- Սարաեւոյում կայացած ՎԶԵԲ-ի տարեկան ժողովում բանկն արժանացել է «2018թ-ի Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին,
- Վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալելու արդյունքում բանկն արժանացել է մրցանակի՝ «Փոփոխության գործակալ» անվանակարգում՝ սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,
- Բանկի եւ ՎԶԵԲ-ի միջեւ 2018թ-ի հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում 6,6 մլրդ ՀՀ դրամի (13.5մլն դոլար) ռեպո գործարքների իրականացման համար Ֆրոնթքլիըր (Frontclear) ընկերության կողմից բանկն աժանացել է հատուկ մրցանակի:
«Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռեւս 2010թ-ից: Համագործակցությունն ակտիվ զարգացել է ՓՄՁ վարկավորման, Առեւտրի ֆինանսավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում՝ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման ուղղություններով»,- նշել են Արմսվիսբանկում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: