IDBank-ի եւ Idram-ի թվային հարթակն արդեն հնարավորություն է տալիս ցանկացած վայրից, առանց ժամանակ կորցնելու պատվիրել IDBank-ի VisaGold, VisaSignature, VisaInfinite տեսակի դեբետային քարտերը՝ ցանկացած արժույթով եւ անվճար առաքման հնարավորությամբ։ «IdramRocketVisa քարտի օրինակով մեր հաճախորդներն արդեն գիտեն, որ այն կարելի է պատվիրել Բանկի կայքում, IDBanking.am առցանց հարթակով եւ Idram բջջային հավելվածով։ Հատկապես Idram-ում այս հնարավորությունը շատ է դուր եկել մեր հաճախորդներին, քանի որ քարտը հնարավոր է պատվիրել հեռախոսով՝ արագ ու հարմարավետ՝ անգամ Բանկի հաճախորդ չլինելով՝ անցնելով հեռավար նույնականացում։ Հաշվի առնելով մեր հաճախորդների դրական արձագանքները՝ ստեղծեցինք հնարավորություն Idram հավելվածից պատվիրելու Բանկի այլ քարտեր եւս», -ասել է բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Սուրեն Մարգարյանը:IDBank-ի քարտերը պատվիրելու համար Idram հավելվածում անհրաժեշտ է մուտք գործել «Բանկինգ» բաժին՝ եւ սեղմելով «պատվիրել նոր քարտ» կոճակին, ընտրել Ձեր նախընտրած քարտն ու պատվիրել։ Քարտի տրամադրման եւ սպասարկման բոլոր պայմանները կգտնեք հենց հավելվածում։ Երեւանի տարածքում քարտերը կստանաք անվճար առաքմամբ։«Idram հավելվածին կցելով քարտը՝ կարող եք օգտվել անհպում՝ QR եւ NFC վճարումների մոտ մեկ տասնյակ լուծումներից ավելի քան 2500 վաճառակետերում, կատարել գնումներ 200 առցանց խանութներից, կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 300 ծառայությունների դիմաց՝ կոմունալներ, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում եւ այլն։ IDBank-ի եւ Idram-ի համատեղ թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել Idram հավելվածը, դառնալ Պրեմիում պլյուս հաճախորդ եւ սինքրոնացնել հաշիվները։ IDBank-ի քարտերը կարելի է պատվիրել նաեւ IDBank-ի կայքում, ինչպես նաեւ IDBanking.am առցանցհարթակում։Ձեր նախընտրած քարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար կարող եք այցելել բանկի պաշտոնական կայքէջ»,- ասված է հաղորդագրության մեջ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 11731