Փոխվարչապետ. 2019-ի պետբյուջեի կատարումը համապատասխանել է սահմանված չափանիշներին
05.06.2020 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Գրանցվել է բարձր՝ 7,6% տնտեսական աճ՝ 2018-ի նկատմամբ արագանալով 2,4%-ային կետով: Նույն ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճը կազմել է 2,9%, ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջին աճերը կազմել են համապատասխանաբար 1,4% եւ 1,6%:
«Հայաստանում 2019-ի 12-ամսյա գնաճը կազմել է 0,7%, իսկ միջին գնաճը՝ 1,4%»,- Ազգային ժողովում «ՀՀ 2019-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ասել է Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ առեւտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալներն ու ներգրավված ավանդները 2019-ին շարունակել են աճել բարձր տեմպերով, իսկ դրամով վարկերի եւ ավանդների տոկոսադրույքների նվազեցման միտումները եղել են ակնհայտ:
«2019-ի պետբյուջեի կատարումը համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին: Պետբյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պակասուրդի մեծությունը: Իսկ ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը ցածր է եղել անվանական ՀՆԱ-ի աճի պատմական միտումների հիման վրա հաշվարկված ցուցանիշից»,- նշել է Մհեր Գրիգորյանը:
Նա հավելել է, որ 2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1,5 տրլն դրամ եկամուտ՝ 16,7%-ով կամ շուրջ 223 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը. «2019-ի պետբյուջեն կատարվել է 64 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 41,6%-ը: 2018-ի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39,3%-ով»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: