Մինչեւ ս.թ. հուլիսի 1-ը քրաուդֆանդինգային հարթակների գործող բոլոր ռուսաստանյան օպերատորները պետք է գրանցվեն ներդրումային հարթակների օպերատորների ռեեստրում, հակառակ դեպքում չեն կարողանա աշխատել լեգալ դաշտում: Ռեեստրը վարվում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից:Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, ներդրումային հարթակների միջոցով կարելի է փոխառություններ տրամադրել, արժեթղթեր տեղադրել եւ այլ ծառայություններ տրամադրել: Սակայն ոչ բոլոր ընկերություններն են հասցնում ԿԲ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերն, այդ թվում՝ կարանտինի պատճառով:«Город денег» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մինասյանը հայտնել է, որ նախատեսում է գրանցվել ռեեստրում մինչեւ հուլիսի 1-ը: Միաժամանակ նշել է, որ 30 հարթակներից, որոնք կարող են հայտնվել ռեեստրում, ոչ բոլորը կհասցնեն բավարարել կարգավորիչի պայմաններին, քանի որ շուկայում եղածները ոչ մեծ նախագծեր են: Banks.am-ը նշում է, որ «Город денег»ընկերությունը մասնավոր ներդրողների կողմից միկրո եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման ռուսաստանյան խոշորագույն առցանց ծառայություններից մեկն է: Բիզնեսի համար սա բանկային վարկավորման եւ փոխառությունների այլընտրանք է: Ներդրողների համար՝ ներդրումային եկամուտի ստանալու լրացուցիչ գործիք: 2018թ.-ից Արմեն Մինասյանն աշխատում է Mikro Kapital ընկերությունների միջազգային խմբում, որը զբաղված է փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորմամբ 14 երկրում: Նա ճանապարհ է անցել բիզնեսի դեպարտամենտի տնօրենից մինչեւ «Город денег» քրաուդլենդինգային հարթակի գլխավոր տնօրեն: Ozon.Invest ընկերության ֆինանսական թվային ծառայությունների գծով փոխնախագահ Վահե Հովասափյանը հայտնել է, որ դեռեւս ապրիլին ԿԲ է ներկայացրել անդամակցության համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: «Ռեեստրի ստեղծումը կապահովի շուկային թափանցիկություն եւ հնարավորություն կտա ֆիզիկական անձանց հեշտությամբ որոշել, թե որ հարթակներն են գրանցված եւ լիցենզավորված, իսկ որոնք ոչ»,- նշել է նա: Վահե Հովասափյանի խոսքով՝ հետագայում գրանցումը դրականորեն կանդրադառնա p2b հարթակների թափանցիկ շուկայի զարգացման վրա:Banks.am-ը նշում է, որ Ozon.Invest-ը հանդիսանում է փոքր եւ միջին բիզնեսում ներդրումներ կատարելու համար հարթակ: Մասնավոր ներդրողները փոխառություններ են տրամադրում Ozon-ի գործընկերների համար՝ Ozon-ի հետ աշխատող կամ Ozon-ի հարթակում իրենց ապրանքները վաճառող ընկերություններին: Ozon-ի գործընկերները հնարավորություն են ստանում արագ համալրել շրջանառու միջոցները: Տարբերի տարիներին Վահե Հովասափյանը ղեկավարել է «Յանդեքս»-ի փորձարարական նախագծերի ուղղությունը, պատասխանատու է եղել «Յանդեքս.Պլյուս» բանկային քարտի ռազմավարական զարգացման եւ «Յանդեքս.Դրայվ», «Յանդեքս.Ավտոբուսներ», «Յանդեքս.Առողջություն» ծառայությունների կորպորատիվ զարգացման համար: Դրանից բացի, նա կատարել է Doc+ տնօրենների խորհրդում ներկայացուցչի գործառույթներ: Մինչ այդ նա ավելի քան վեց տարի աշխատել է Goldman Sachs Group-ում, որտեղ պատասխանատու էր տնտեսության արդյունաբերական հատվածի համար՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջաններում: Tweet Դիտում՝ 6734