Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%

03.06.2020 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սպառողական շուկա #գնաճ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. մայիսը 2019թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1% գնանկում:

2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.0% գնաճ, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ արձանագրվել է 3.7%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 5.0% գնանկում, իսկ մրգի ապրանքախմբում 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ արձանագրվել է 13.8%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ`5.3% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ գրանցվել է 2.6%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ` 0.3% գնանկում: Թռչնամսի գները 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ նվազել են 13.2%-ով, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 3.6%-ով:

2020թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի եւ կակաոյի, յուղերի եւ ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.2-0.1% գնանկում: Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.9% գնանկում, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 0.4% գնաճ:

2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 0.3% գնաճ:

2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 11.9% եւ 10.4%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 1.9% եւ 0.8% գնաճ:

2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.0% հավելաճ, իսկ 2020թ. ապրիլի համեմատ պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը։

Այվազյան Աննա
Դիտում՝ 1729
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW