ՀՀ-ում կներդրվի սերմերի եւ տնկանյութի հավաստագրման համակարգ
03.06.2020 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Այս երկամյա ծրագրում ներառված են Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Հյուսիսային Մակեդոնիան։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է $405 000:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում ներդնել սերմերի եւ տնկանյութի հավաստագրման համակարգ, ինչպես նաեւ բարելավել սերմերի որակի լաբորատոր հետազոտությունների եւ սորտափորձարկման մեթոդաբանությունները:
Հավաստագրված տնկարանում աճեցված յուրաքանչյուր տնկանյութ լինում է առողջ, տիպիկ տվյալ սորտին, ունենում է համապատասխան պիտակ, որտեղ նշվում է տնկարանի անվանումը, պատվաստացու սորտի անվանումը, արմատակալի անվանումը եւ տնկիի մորֆոլոգիական որոշ հատկանիշներ (անձնագիր):
«COVID-19 ժամանակաշրջանի համատեքստում այս ծրագրի իրականացումը շատ տեղին է, քանզի այն կաջակցի սերմնաբուծության ազգային համակարգի հզորացմանը՝ որպես մշակաբույսերի արտադրության եւ պարենային անվտանգության հիմնական հենասյուներից մեկը»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: