Իվան Տելեգինը երեխաներին պատմել է «Ապագայի բանկի» մասին

03.06.2020 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իվան Տելեգին #ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորել է բանկի աշխատակիցների երեխաներին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ եւ անցկացրել հեռահար ուսուցման դասընթաց` «Ֆինանսական գրագիտության այբուբեն» թեմայով:

Իվան Տելեգինը զրուցել է 14-ից 17 տարեկան դեռահասների հետ` պատմելով համաշխարհային բանկային համակարգի ստեղծման պատմության, աշխարհի հնագույն բանկի, նորագույն տեխնոլոգիաների եւ առաջնորդի կարեւորագույն հատկանիշների մասին:

Նա դեռահասների հետ քննարկել է բանկերի հիմնական գործառույթներն ու զարգացման միտումները, պատմել «Ապագայի բանկի» մասին:  

«Ապագայի բանկը՝ «բանկ է ափի մեջ», այսինքն՝ բանկ հեռախոսի մեջ` հասանելի ցանկացած պահի»,- նշել է Իվան Տելեգինը:

Դասընթացն ընթացավ հարց-պատասխան ինտերակտիվ շփման ձեւաչափով.  երեխաներին հատկապես հետաքրքրեց  ՀՀ շուկայում` առաջինը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մեկնարկած՝ «վճարային մատանի» նոր պրոդուկտը:

Գլխավոր տնօրենը մանրամասն ներկայացրեց վճարումներ կատարելու նոր ձեւաչափը, որը փոխարինման է եկել ընդունված վճարային քարտերին՝  չիպային կրիչով տարբեր իրերի տեսքով:

«Քննարկելով Մոբայլ Բանկի բոլոր առավելությունները` Իվան Տելեգինն առաջարկեց 2020 թ. օգոստոսին մեկնարկվող Մոբայլ Բանկի նոր տարբերակի թեստավորմանը մասնակից դարձնել աշխատակիցների երեխաներին` ֆոկուս-խմբի միջոցով:  Այդ հանգամանքը շատ ոգեւորեց երեխաներին, չէ որ դա կլինի նրանց առաջին փորձը բանկային գործում»,- նշել են բանկում:

Բանկը վերահսկվում ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2812
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW