Maeutica բրենդինգային ընկերությունն իր կայքում գործարկել է M Thinking բաժինը, որտեղ պարբերաբար ներկայացնում է հոդվածներ բրենդինգի եւ HR բրենդինգի մասին:«Այս օրերին շատերը փորձում են կանխատեսել, թե ինչպիսին կլինի աշխարհը, ինչպես այն կփոխվի: Իրականում մենք ապրում ենք եւ ապրելու ենք անընդհատ փոփոխվող աշխարհում։ Սակայն այն, ինչ կատարվեց մեզ հետ վերջին ամիսներին, արագացված եւ պարտադրված փոփոխություններ էին, ինչին քչերն էին պատրաստ», - Banks.am-ին ասել է Maeutica-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը:«Այս օրերին շատ ընկերություններ եւ բրենդեր կանգնած են ճգնաժամի առջեւ։ Մի կողմից, գլոբալ փոփոխություններն են եւ digital տրանսֆորմացիան, երբ «դարձիր Digital կամ կործանվիր» արտահայտությունը գրեթե իրականություն է որոշ ինդուստրիաների համար: Մյուս կողմից, երբ սպասվող ճգնաժամը ստիպում է կրճատել ծախսերը, օպտիմալացնել պրոցեսները, կրճատել մարդկանց։ Այս իրավիճակում մեր խնդիրն է հասկանալ, թե որն է լուծումը այս իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար», - շարունակում է նա: Խոսելով M Thinking բաժնի նպատակների մասին, Հայկուհի Տաքսիլդարյանն ասել է, որ այն նպատակ ունի ավելի մանրամասն կիսվել գիտելիքներով եւ բրենդինգի դիսցիպլինայի առանձնահատկություններով։«Այս ճգնաժամը ցույց տվեց, որ կոնցեպտուալ ասելիքի մեծ բաց կա եւ բիզնեսը չի կարող արդեն իրեն թույլ տալ այնպիսի ճոխություն, ինչպիսին է չունենալ տարբերակիչ պատմություն», - նշել է Maeutica-ի գործադիր տնօրենը: Tweet Դիտում՝ 2012