ՀԿԵ-ն վերսկսում է Երեւան-Գյումրի-Երեւան էլեկտրագնացքի աշխատանքը

02.06.2020 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #էլեկտրագնացք #Երեւան-Գյումրի-Երեւան
Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը վերսկսում է Երեւան-Գյումրի-Երեւան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը:

Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու եւ ուղեւորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով:

Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղեւորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնումով եւ ուղղված է Երեւանի ու Գյումրի միջեւ զբոսաշրջային հոսքերի խթանմանը: Այնուամենայնիվ, հանրապետության երկու խոշոր քաղաքների միջեւ էքսպրեսի երկարատեւ աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից:

«Նշենք, որ Հայաստանում հակավիրուսային միջոցառումների իրականացման հետ կապված՝ այս տարվա մարտից Հարավկովկասյան երկաթուղու ուղեւորափոխադրումների ոլորտում արձանագրվել է ուղեւորափոխադրումների ծավալների զգալի կրճատում: Այսպիսով, մարտի 14-ից չեղարկվել են Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային գնացքի ուղերթները: Արդյունքում, այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով այդ գնացքի ուղեւորների թիվը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 56,5% -ով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երեւան-Գյումրի արագընթաց գնացքների չեղարկման պատճառով հաշվետու ժամանակահատվածում այդ երթութու ուղեւորների թիվը նվազել է 64%-ով: Երեւան-Գյումրի-Երեւան ուղղությամբ գործող սովորական էլեկտրագնացքների ուղեւորահոսքը կրճատվել է մինչեւ 15%: Երեւան-Արաքս էլեկտրագնացքների ուղեւորների թիվը նվազել է 18%-ով:

Դրական դինամիկա (+ 2,8%) գրանցվել է միայն Երեւան-Երասխ երթուղով, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության կարանտինային միջոցառումների շրջանակներում միջքաղաքային ավտոբուսային երթուղիների չեղարկմամբ:

Ընդհանուր առմամբ, երկաթուղու բոլոր ուղղություններով ուղեւորների թվի նվազումը ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում՝ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 17,7%:

«ՀԿԵ-ն շարունակում է խստորեն իրականացնել պարետի կանխարգելիչ եւ հակավիրուսային միջոցառումները՝ չափվում է ուղեւորների ջերմությունը, շարժակազմն ախտահանվում եւ մաքրվում է, վագոններում պահոված է ախտահանող միջոցների առկայությունը, հսկվում է ուղեւորների կողմից սոցիալական հեռավորության պահպանելու եւ դիմակներ ու ձեռնոցներ կրելու պահանջների կատարումը: Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում կառավարական հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացրել ընկերության ուղեւորատար համալիրում եւ արձանագրել է պարետի որոշումներին ձեռնարկված միջոցառումների համապատասխանությունը»,- եզրափակել են ընկերությունում:
Դիտում՝ 3959
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW