Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համապատասխանաբար՝ $25 մլն-ի եւ $20 մլն-ի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) շրջանառու կապիտալի համալրման նպատակով: Այս օժանդակութան նպատակն է ամրապնդել ու բարձրացնել ՀԷՑ-ի իրացվելիությունը, ապահովել ընկերության գործունեության շարունակականությունը՝ կենսական նշանակության ծառայությունների մատուցումը, աջակցել առանցքային ենթակառուցվածքներին համավարակից անկախ աշխատելու համար: Ինչպես նշել են ՀԷՑ-ում, վարկային միջոցները հնարավորություն կտան պահպանել հուսալի եւ անխափան ծառայությունների մատուցման որակը համավարակի տնտեսական հետեւանքների վերացման ուղղված պայքարի պայմաններում։ «Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը. Այն նաեւ լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջեւ է կանգնեցնում: Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱԶԲ-ի եւ ՎԶԵԲ-ի մեր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության եւ մեծ օժանդակության համար»,- ասել է «Հայաստանի էլեկտրակա նցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Համավարակն իր ազդեցությունն ունի թե՛ տնտեսության, թե՛ հասարակության վրա: ՀԷՑ-ի աշխատանքը խիստ կարեւոր է Հայաստանի էներգետիկ ոլորտի եւ տնտեսության համար: Մենք ուրախ ենք ՀԷՑ-ին՝ Հայաստանում մեր կարեւոր գործընկերոջը, աջակցելու համար»,- ասել է ՎԶԵԲ-ի Երեւանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:«ԱԶԲ-ն սերտ հարաբերություններ ունի ՀԷՑ-ի հետ, եւ ուրախ ենք այս աջակցությունը տրամադրելու համար: Կարծում ենք, որ այն նախադեպ կհանդիսանա ճգնաժամի տնտեսական հետեւանքների նվազեցմանն ուղղված մասնավոր հատվածի հետագա միջոցառումների համար»,- իր հերթին նշել է ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման գծով տնօրեն Շանտանու Չակրաբորտին: «ՀԷՑ-ն ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում: «Տաշիր» ընկերությունների խումբը արդյունաբերական եւ շինարարական խոշորագույն դիվերսիֆիկացված ընկերություններից մեկն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության մի քանի տնտեսական ոլորտներում: 2017թ. ԱԶԲ-ն եւ ՎԶԵԲ-ը $160 մլն-ի (յուրաքանչյուրն $80 մլն) վարկային միջոցներ են տրամադրելՀԷՑ-ին, որով նախատեսված է բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման որակը եւ բարձրացնել էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը:Էներգամատակարարման արդյունավետության բարձրացումը ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Հայաստանում ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է եւ ակտիվ գործում է տնտեսության բոլոր ոլորտներում: Հայաստանում իր գործունեությունը սկսելով 1992թ.՝ ՎԶԵԲ-ը €1.36 մլրդ-ի ներդրում է կատարել 178 նախագծում, որոնք ներկայացրել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտները, ընդ որում ներդրումների 90%-ը կատարվել է մասնավոր հատվածում:ԱԶԲ-ն նպատակ ունի հասնելբարգավաճ, ներառական, դիմակայուն եւ կայուն Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձեւավորմանը՝ միեւնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ.՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 1159