Կենսաթոշակների եւ նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել փոփոխություններ։Քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Փոփոխություններն արվել են կորոնավիրուսի տարածման պայմաններում Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները կանխելու համար։Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ, եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամխնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակի եւ խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020թ. մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին, նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչեւ 2020 թ.-ի հունիսի 25-ը:Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020թ. մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին, այն կերկարաձգվի մինչեւ 2020թ. հուլիսի 1-ը:Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020 թ. մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին, կարող են փաստագրվել մինչեւ 2020թ. հունիս 25-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով:«Հիշեցնում ենք, որ մայիս ամսվա կենսաթոշակների եւ նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով: Ընդ որում՝ կենսաթոշակները եւ նպաստները կանխիկ եղանակով վճարվելու են բացառապես շահառուի հաշվառման հասցեում:Հիշեցնենք նաեւ, որ առանձին ծրագրերով կարող եք դիմում ուղարկել առցանց եղականով, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1145