BCG. Աշխարհի աշխատուժի կեսից ավելին կարող է կորցնել աշխատանքը

01.06.2020 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Boston Consulting Group #աշխատուժ #ԱՄԿ
The Boston Consulting Group (BCG) խորհրդատվական ընկերության տվյալներով՝ 2020թ. ավելի քան 1,9 մլրդ մարդ (համաշխարհային աշխատանքային ռեսուրսների կեսից ավելին) կարող է կորցնել աշխատանքը կամ անցնել ոչ լրիվ զբաղվածության։

«Մենք սպասում ենք, որ գործազրկության մակարդակն աշխարհում հավասարակշռության կվերադառնա 2020թ. վերջին։  Սակայն համավարակն արդեն սկիզբ է դրել երկարաժամկետ կառուցվածքային փոփոխությունների գործընթացին՝ աշխատանքի ճկուն եւ հեռահար սխեմաներից մինչեւ ավտոմատացման արագացում։ Եվ այդ փոփոխությունները կանդրադառնան մինչեւ 1,5 մլրդ աշխատատեղերին հաջորդ տասնամյակի ընթացքում։ 2030թ.-ից սկսած ավտոմատացումը ռիսկի տակ կդնի եղած աշխատատեղերի 12%-ը, դրանց մոտ 30%-ը կպահանջի մարդկանցից բոլորովին նոր հմտություններ»,- BCG-ի փորձագետների կարծիքն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Վերլուծաբանների տվյալներով՝ երկրների կառավարություններն ակտիվորեն արձագանքում են ճգնաժամին, սակայն իրենց միջոցներն ուղղված են հիմնականում աշխատուժի աջակցմանն ու վերաբաշխմանը՝ շոկը հարթեցնելու նպատակով։

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կանխատեսումներով՝ աշխատանքային եկամուտների կորուստները կկազմեն $3,4 տրլն։  


ԱՄԿ-ի տվյալներով՝ աշխարհի աշխատունակ բնակչության 81%-ը այս կամ այն կերպ աշխատում է ճկուն ժամանակացույցով կամ հեռահար։ Փորձագետները կարծում են, որ զբաղվածության նման տեսակը կարող է նոր կանոն դառնալ։

«Հեռահար աշխատանքի նկատմամբ հանկարծակի առաջացած պահանջարկը սկիզբ է դրել թվային հմտությունների զանգվածային յուրացմանը՝ ստեղծելով  ամենատարբեր ոլորտների պրոֆեսիոնալների համար կարիերայի աճի եւ եկամուտների մակարդակի ավելացման համար նոր հնարավորություններ»,- հավելել են վերլուծաբանները։
Դիտում՝ 2914
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW