Երեւանը ստարտափ էկոհամակարգերի գլոբալ վարկանիշում վատթարացրել է իր դիրքը
01.06.2020 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ /
StartupBlink 2020 գլոբալ վարկանիշային զեկույցը կառուցված է վերջին հինգ տարվա ընթացքում մշակված ալգորիթմի հիման վրա, որի արդյունքում ներկայացվել է աշխարհի ամենաընդգրկուն ստարտափ էկոհամակարգերի դասակարգումը․ այն ներառում է 1000 քաղաք եւ 100 երկիր։
«Այս տարի Հայաստանը լավ թափ հավաքեց ՝ 6 կետով բարձրանալով մինչեւ 57-րդ տեղը: Չնայած, որ ազգային մակարդակում որոշակի առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ մայրաքաղաք Երեւանը 50 կետով զիջել է իր դիրքը եւ այժմ գտնվում է 209-րդ տեղում՝ դուրս մնալով լավագույն 200-ների ցանկից:
Երեւանը դասակարգման աղյուսակում միակ հայկական քաղաքն է: Լավագույն տարբերակն այն կլինի, որ Հայաստանն իր երկրորդ քաղաքը ներկայացնի թոփ 1000 վարկանիշում»,- ասված է զեկույցում:
Նշենք, որ Թբիլիսին վարկանիշում զբաղեցրել է 396-րդ տեղը (-85), Բաթումին՝ 817-րդ տեղը (առաջին անգամ է ներկայացված վարկանիշում), Բաքուն՝ 325-րդ տեղը (-21): Մոսկվան զբաղեցրել է 9-րդ տեղը (+1)։
Վարկանիշը գլխավորում է Սան Ֆրանցիսկոն, երկրորդ տեղում Նյու Յորքն է, երրորդում՝ Լոնդոնը։
Վերջին լուրեր
05.02.2025 | 10:02 Նորություններ
Evocabank-ը մասնակցել է Miami-Dubai Chamber of Commerce 2-ին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: