Evocabank-ի կապիտալը կհամալրվի 2 մլրդ 50 մլն դրամով

01.06.2020 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Կարեն Եղիազարյան #կանոնադրական կապիտալ
Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը որոշեց համալրել բանկի կանոնադրական կապիտալը։

«Մայիսի 29-ին տեղի ունեցավ Evocabank-ի բաժնետերերի 2020թ. տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցեցին բանկի բաժնետերերը, բանկի Խորհրդի եւ Վարչության անդամները, Կենտրոնական բանկի եւ բանկի արտաքին աուդիտն իրականացրած ընկերության ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, որոշվեց համալրել բանկի կանոնադրական կապիտալը 2 մլրդ 50 մլն դրամով։

Ինչպես նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը՝ կապիտալի համալրման մասին բաժնետերերի որոշումը բխում է բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հիմնադրույթներից եւ նպատակաուղղված է աջակցելու բանկի հետագա աճի եւ զարգացման, մրցակցային դիրքերի բարելավման եւ բիզնեսի ընդլայնման քաղաքականությանը:

«Կապիտալի համալրման արդյունքում Evocabank-ը կամրապնդի իր առաջատար դիրքերը բանկային համակարգում՝ ըստ կապիտալի համարժեքության ցուցանիշի»,- նշել են բանկում:
Դիտում՝ 7617

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW