Քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները

27.05.2020 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում մանրամասն քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները:

Հայկական կողմի նախաձեռնությամբ որոշում է կայացվել մինչեւ այս տարվա օգոստոսի 1-ը ներկայացնել առձանագրված խնդիրների լուծման առաջարկներ, որոնք կներառվեն ԵԱՏՄ անդամ մի պետությունից ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ սահման չունեցող մյուս պետություն ապրանքների անխոչընդոտ փոխադրման համար լիարժեք պայմանների ստեղծման վերաբերյալ միջոցառումների ծրագրում:
Դիտում՝ 1862

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW