ԿԲ. Շոկերին դիմակայելու բանկերի ունակությունը շարունակել է բարձր մնալ

27.05.2020 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Անդրանիկ Գրիգորյան
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն այսօր ասել է, որ 2019-ը բավականին հաջող տարի է եղել թե ընդհանուր տնտեսական, թե ֆինանսական համակարգի զարգացման առումով:

«Բանկերը կայուն աճի միտում են ցուցաբերել: 2019-ն առանձնացել է տնային տնտեսությունների վարկավորման ծավալների բավականին մեծ աճով՝ հատկապես հիփոթեքային վարկերի ուղղությամբ:

Հիմնական փոփոխությունները, որոնք դիտարկվում են այս պահի դրությամբ, վերաբերում են պարտքի բեռի կտրուկ աճի սահմանափակմանը, որպեսզի տնային տնտեսությունների մոտ չունենանք ֆինանսական դժվարություններ՝ հետագայում պարտքերի սպասարկման առումով»,- ասել է Անդրանիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ շոկերին դիմակայելու բանկերի ունակությունը շարունակել է բարձր մնալ, ինչին նպաստել է կապիտալի բարձր համարժեքության ցուցանիշը:

ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենը նշել է, որ տնտեսության մեջ բանկերի իրացվելիության մեծ ծավալի շնորհիվ ֆինանսական հաստատությունները հնարավորություն ունեցան արագ կերպով արձագանքելու կորոնավիրուսի համավարակի ստեղծած ռիսկերին:

«Այս պահին եւս ֆինանսական համակարգը բավականին իրացվելի է եւ կարող է շատ հանգիստ սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին: Եթե ֆինանսական համակարգում խնդիր լինի, ԿԲ-ն պատրաստ է տրամադրելու լրացուցիչ իրացվելի միջոցներ»,- նշել է Անդրանիկ Գրիգորյանը:

Նա հավելել է, որ բանկերն այս պահին եւս շարունակում են Հայաստանի բանկերի միության հայտարարած՝ հաճախորդների վարկային պարտավորությունների վերանայումը:
Դիտում՝ 4018
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai