“Կասկադ Բանկը” ՎԶԵԲ-ից կստանա $5 մլն` ՓՄՁ սուբյեկտների ֆինասավորման համար
17.03.2008 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “Կասկադ Բանկը” Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կստանա $5 մլն չափի վարկ փոքր եւ միջին սուբյեկտների ֆինասավորման համար:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Կասկադ Բանկի” մարկետինգի բաժնում, ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնստայնն ընդգծել է փոքր եւ միջին բիզնեսի ոլորտի ֆինանսավորման կարեւորությունը, որտեղ “ստեղծվում են աշխատատեղեր, բարձրանում է կենսամակարդակն ու ձեւավորվում է միջին դասը”:
“Կասկադ Բանկի” խորհրդի նախագահ Ջոնաթան Ստարկը նշել է, որ “վարկային գիծը կնպաստի բանկի առաքելությանն` առաջարկել նոր, մատչելի վարկեր հաճախորդների ավելի լայն խավերին”:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: