Ճապոնիայի իշխանություններն երկրի յուրաքանչյուր բնակչին սկսել են վճարել ¥100 հազ.(մոտ $930) չափով նպաստ:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ապրիլի վերջին համավարակի պայմաններում տնտեսության աջակցության շրջանակում Ճապոնիայում ընթացիկ ֆինանսական տարվա համար (սկսվել է 2020թ. ապրիլի 1-ին) հաստատվել էր ¥25,6 տրլն ($237 մլրդ) ծավալով լրացուցիչ բյուջե: Նպաստների համար միջոցները հատկացվել են հենց այդ գումարից:Ըստ վերջին տվյալների՝ Ճապոնիայի տարածքում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ներառյալ Diamond Princess զբոսաշրջային նավի ուղեւորները եւ անձնակազմը, գերազանցում է 17,3 հազարը:Ապրիլի 8-ին Տոկիոյի եւ հարակից վարչական շրջաններում արտակարգ դրություն էր հայտարարվել, ապրիլի 16-ին իշխանություններն ընդլայնեցին այն երկրի ամբողջ տարածքով, այնուհետեւ երկարաձգեցին մինչեւ մայիսի 31-ը:Չսպասելով այդ ժամկետին, մայիսի 14-ին կառավարությունը հայտարարեց երկրի 47 վարչական շրջաններից 39-ում արտակարգ դրության ռեժիմը վաղաժամկետ վերացնելու մասին: Մայիսի 25-ից արտակարգ դրությունը վերացվեց բոլոր վարչական շրջաններում: Tweet Դիտում՝ 3871