Բանկային համակարգում մի շարք ցուցանիշներով աճ է գրանցվել
26.05.2020 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԲՄ

«Սա պայմանավորված է եղել երկու բանկերում կանոնադրական կապիտալի ավելացմամբ»,- ասել է ՀԲՄ գործադիր տնօրենը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին ընդհանուր կապիտալի աճի տեմպը կտրուկ է եղել. «2014-ից մինչ այսօր բանկերի ընդհանուր կապիտալը գրեթե կրկնապատկվել է»:
Ինչ վերաբերում է համակարգի ակտիվներին՝ ապա եռամսյակի վերջի դրությամբ դրանք կազմել են 5 տրլն 907 մլրդ դրամ: Ընդհանուր ակտիվներն աճել են 102 մլրդ դրամով կամ 1,8%-ով:
Նշված ժամանակահատվածում վարկային ներդրումները կազմել են 3 տրլն 762 մլրդ դրամ, որոնք ավելացել են 19-մլրդ դրամով կամ 0,5%-ով:
«Ընդհանուր առմամբ, վարկային պորտֆելն ավելացել է, բայց տարբեր ճյուղերում գրանցվել են աճի եւ նվազման միտումներ: Օրինակ՝ հիփոթեքային վարկերն առաջին եռամսյակում ավելացել են շուրջ 10%-ով: Աճ է արձանագրվել շինարարության, գյուղատնտեսության, ինչպես նաեւ սպառողական վարկերի տրամադրման ոլորտներում: Նվազում է եղել արդյունաբերության ոլորտում՝ 7%-ով, տրանսպորտի եւ կապի ոլորտում՝ 13%-ով»,- նշել է Սեյրան Սարգսյանը:
Նա հայտնել է, որ վարկային պորտֆելի 50,4%-ը տրամադրվել է տնտեսությանը, իսկ 40%-ը՝ ֆիզիկական անձանց, մնացած 9,6%-ը՝ միջբանկային վարկերն են:
2020-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ բանկային պարտավորությունները կազմել են 5 տրլն 45 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 85 մլրդ դրամով, պարտավորությունները հաճախորդների նկատմամբ կազմել են 3 տրլն 427 մլրդ դրամ, որոնք հաշվելու ժամանակաշրջանում նվազել են շուրջ 50 մլրդ դրամով:
Ավանդները կազմել են 3 տրլն 529 մլրդ դրամ, որոնք եւս նվազել են 39 մլրդ դրամով:
ՀԲՄ գործադիր տնօրենի խոսքով՝ այս նվազումը պայմանավորված է ոչ ռեզիդենտների կողմից բանկային համակարգում պահված ավանդների մասով:
«Այս տարվա առաջին եռամսյակում բանկային համակարգում արձանագրվել է շուրջ 23,3 մլրդ դրամի շահույթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած ավելացել է 7,2 մլրդ դրամով»,- նշել է Սեյրան Սարգսյանը:
Նա նաեւ հավելել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ բանկային համակարգի համար այսօր ամենամեծ ռիսկը առկա անորոշությունն է.
«Մենք չգիտենք դրանով պայմանավորված տնտեսության դանդաղեցման ժամկետները եւ հետեւանքներն ինչպիսին կլինեն հաճախորդների համար: Սակայն ամենավատ սցենարի դեպքում էլ, կարծում ենք, որ այդ ռիսկերը կառավարելի են»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: