Հաշվեկշռային հիմնական ցուցանիշների աճ ՀՀ բանկային համակարգում
21.05.2020 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2020թ. առաջին եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:
Ակտիվներ
ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2020թ. առաջին եռամսյակում 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 15.3%-ով՝ կազմելով 5 907.16 մլրդ դրամ:
Ակտիվների մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է, որը 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 17.4% աճ՝ 910.68 մլրդ դրամով:
Ամերիաբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Արդշինբանկը արձանագրելով շուրջ 26.8% աճ եւ հասնելով 846.12 մլրդ դրամի: Առաջատար հնգյակում են նաեւ` Հայբիզնեսբանկը 798.39 մլրդ դրամ (2019թ. համեմատ՝ 12.9% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 441.16 մլրդ դրամ (10.7% աճ) եւ Ինեկոբանկը 341.62 մլրդ դրամ (11.6 % աճ) ցուցանիշներով :
Պարտավորություններ
Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2020թ. առաջին եռամսյակում 2019թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 16.2%-ով՝կազմելով 5 045.08 մլրդ դրամ:
Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի պարտավորությունները 2020թ. առաջին եռամսյակում աճել են 18.1 %-ով՝ կազմելով 806.47 մլրդ դրամ:
Երկրորդն ըստ պարտավորությունների Արդշինբանկն է 765.92 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 28.1% աճ: Վերջիններիս հաջորդում են Հայբիզնեսբանկը 745.52 մլրդ դրամ (աճը ՝ 12.2%), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 372.26 մլրդ դրամ (11.8% աճ), եւ Ինեկոբանկը՝ 283.11 մլրդ դրամ (աճը՝11.9%):
Կապիտալ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 9.9 %, ինչի արդյունքում արձանագրվել է 862.08 մլրդ դրամ ցուցանիշը:
Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Ամերիաբանկն է 104.21 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12,0 % :
Երկրորդը Արդշինբանկն է 80.2 մլրդ դրամ ցուցանիշով, որի կապիտալի աճը կազմել է 15.2%:
Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 68,9 մլրդ դրամ (աճը՝ 5.0%), Արմսվիսբանկը ՝ 59,72 մլրդ դրամ ցուցանիշով (աճը՝ 30.2%), եւ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 58.52 մլրդ դրամի ցուցանիշ կապիտալի 10.4% աճով:
Նշենք, որ 2020թ. առաջին եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 56.5%-ը, պարտավորությունների 58,9%-ը, եւ կապիտալի 43,1%-ը:
Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2020թ. առաջին եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
09.01.2025 | 10:45 Նորություններ
ՀՀ բանկային ոլորտի միջին աշխատավարձը գերազանցում է 830 հազար դրամը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: