«ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ». ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար ավանդ Արարատբանկից

25.05.2020 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #«ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ #ավանդ
Արարատբանկը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է «ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ» երեք տարեկան ավանդատեսակը։

«Այս ավանդատեսակն առանձնանում է գրավիչ տոկոսադրույքներով, տոկոսագումարների պահպանմամբ ավանդի նվազեցման հնարավորությամբ, ինչպես նաեւ ավանդի համալրման եւ առանց բանկ այցելելու մայր գումարին տոկոսագումարների ավելացման հնարավորությամբ»,- նշել են բանկում։

«ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ» ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը դրամի համար սահմանված է 9%, դոլարի դեպքում 4,65%, իսկ եվրոյի համար 2,5%։ Տարեկան տոկոսային եկամտաբերությունը դրամի համար կկազմի 9,41%, դոլարի դեպքում 4,76%, իսկ եվրոյի համար 2,53%։ Տոկոսագումարների վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ: Ներդրվող ավանդի նվազագույն չափը սահմանված է՝ 500,000 դրամ, 1,000 ԱՄՆ դոլար, 1,000 եվրո, իսկ առավելագույն չափը՝ 100,000,000  դրամ, 200,000 ԱՄՆ դոլար եւ 200,000 եվրո։  

«ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ» -ի դեպքում հաճախորդը  կարող է համալրել ավանդը  պայմանագրի  գործողության ժամկետի ողջ ընթացքում, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 90 օրվա։ Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում բոլոր համալրումների (բացառությամբ կապիտալացված տոկոսագումարների) ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ավանդի սկզբնական գումարի մեծությունը։  

Պայմանագրի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում կթույլատրվի նաեւ ավանդի գումարի նվազեցում՝ առանց գումարային եւ ժամկետային սահմանափակման։  Ի տարբերություն այլ ավանդների, այս դեպքում տոկոսագումարները կհաշվարկվեն եւ կվճարվեն հետեւյալ  տրամաբանությամբ՝  ավանդի ներդրման օրվանից մինչեւ 3 ամիս լրանալը ավանդը նվազեցնելու դեպքում  բոլոր արժույթների համար կվճարվի տարեկան 0.1% դրույքաչափով, ավանդի ներդրման օրվանից 3-ից մինչեւ 6 ամիս  ժամանակահատվածում՝ ՀՀ դրամով տարեկան 6.0%-ի, ԱՄՆ դոլարով տարեկան 3.0%-ի, եվրոյով՝  տարեկան 1.5% -ի չափով։ Ավանդատեսակի կարեւորագույն առավելություններից մեկն էլ այն է , որ 6 ամիս հետո  ավանդը նվազեցնելու  դեպքում հաճախորդը  կստանա պայմանագրով սահմանված բոլոր տոկոսագումարները՝ առանց որեւէ վերահաշվարկի (նվազեցման)։
Դիտում՝ 3144
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW