ՊԵԿ-ը ստեղծել է mobile ID ստորագրության հնարավորություն

25.05.2020 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #mobile ID
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրվել է mobile ID ստորագրության հնարավորություն:

Ինչպես նշել են ՊԵԿ-ում, բջջային հեռախոսի օգնությամբ կատարվող նույնականացման շնորհիվ կրճատվել է հաշվետվությունը ստորագրելու եւ հարկային մարմին ուղարկելու գործընթացը: Պարզապես անհրաժեշտ է բջջային օպերատորներից ձեռք բերել համապատասխան բջջային քարտը եւ դնելով հեռախոսի մեջ` ակտիվացնել ստորագրությունը:

Այս տարբերակով հնարավոր է հաշվետվությունները ստորագրել եւ ուղարկել ՊԵԿ ինչպես աշխատավայրից, այնպես էլ, օրինակ, արտասահմանից: Պարտադիր չէ այդ պահին ունենալ նույնականացման քարտ եւ քարտը կարդացող սարք: Պահանջվում է միայն համացանցին միացված համակարգիչ եւ բջջային հեռախոս: Բացի այդ, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ մուտք գործելիս համակարգն ավտոմատ ճանաչում է հարկ վճարողին:

Ստորագրության այս տեսակի շնորհիվ ապահովվում է անձնական տվյալների եւ առցանց գործարքների անվտանգությունը: Կորոնավիրուսի տարածման պայմաններում մոբայլ ID-ն (mID) հարկային մարմնի հետ էլեկտրոնային հարթակում առնչվելու եւս մեկ հնարավորություն է:

«Արդեն 170-ից ավելի հարկ վճարող ՊԵԿ ուղարկված հաշվետվությունները ստորագրում են mID եղանակով: Նախատեսվում է բջջային ստորագրություն ներդնել նաեւ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW