Կոնվերս Բանկը հրապարակել է հաճախորդների աջակցության համալիր փաթեթի մանրամասները

22.05.2020 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #աջակցության փաթեթ
Կոնվերս Բանկը ներկայացրել է վարկային արձակուրդից օգտված հաճախորդներին մարումների աջակցության միջոցառումների համալիր փաթեթը, որով հստակեցվում են հունիսի 1-ից հետո կոնկրետ վարկատեսակների վերանայումների  մանրամասները:

Վարկերի վերանայման հնարավորությունից կարող են օգտվել բանկի  ֆիզիկական անձ եւ գյուղվարկավորում ստացած հաճախորդները, եթե՝

- վարկավորում են ստացել նախքան մարտի 16-ը,
- այդ օրվա դրությամբ բանկում չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ, իսկ ունենալու դեպքում ամբողջությամբ մարել են դրանք մինչեւ մայիսի 31-ը:

Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են օգտել այս հնարավորությունից, եթե՝

- մարտի 26-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ, իսկ ունենալու դեպքում ամբողջությամբ մարել են դրանք մինչեւ մայիսի 31-ը:

Ֆիզիկական անձանց մասով

Վարկատեսակից կախված, միջոցառումներով նախատեսվում է վարկի մայր գումարի մարման առավելագույնը 6 ամիս արտոնյալ ժամկետի տրամադրում, վարկի վերջնաժամկետի երկարաձգում առավելագույնը 9 ամսով: Բանկը պատրաստակամ է նաեւ անհատական մոտեցում ցուցաբերել որոշ հաճախորդների:

Ըստ հիմնական վարկատեսակների վերանայման առաջարկներին ավելի մանրամասն՝ բանկի կայք էջում:

Մինչեւ մայիսի 31-ը պարտավորությունները չկատարած ֆիզիկական անձանց վարկերը կվերանայվեն ավտոմատ կերպով: Կան բացառություններ, որոնք ներկայացված են պայմաններում, երբ հաճախորդները մինչեւ մայիսի 27-ը պետք է բանկի պաշտոնական կայքում լրացնեն վերանայման հայտ:

Վերանայման պայմանների վերաբերյալ տեղեկատությունը եւ նոր ժամանակացույցը հաճախորդը ստանալու է բանկում նշված իր էլեկտրոնային հասցեին եւ/կամ  վարկի վերանայման մասին  ծանուցվելու է sms հաղորդագրության միջոցով:

Իրավաբանական անձ, ԱՁ եւ գյուղվարկավորում ստացած հաճախորդների մասով

Բանկը կառաջարկի լուծումներ՝ նպատակ ունենալով աջակցել բիզնեսների կայունությանը եւ աշխատատեղերի պահպանմանը: Բանկի մոտեցումները բխելու են յուրաքանչյուր ոլորտում տիրող իրավիճակից եւ տնտեսության այդ ոլորտի կայունացման, վերականգնման հեռանկարի գնահատականից: Վարկերի վերանայումների միջոցառումները ներառում են  վարկավորման ժամկետի երկարացման, մարման արտոնյալ ժամանակահատվածի տրամադրման գործիքներ՝ տարբերակված ըստ ոլորտների:

Բանկը հորդորում է հաճախորդներին վարկերի վճարումներն իրականացնել  պատշաճ՝ վարկերի մարման ժամանակացույցերին համապատասխան՝ խուսափելով վարկերի ժամկետների երկարաձգման, վճարման արտոնյալ ժամանակահատվածների տրամադրման արդյունքում ավելացող  վճարման ընդհանուր ծավալներից:

«Հարցերի դեպքում կարող եք զանգել Կոնվերս Բանկի Զանգերի կենտրոն՝ 010-511-211: Մեր աշխատակիցները պատրաստակամ են պատասխանել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:

Կոնվերս Բանկը, ելնելով հաճախորդների առողջությունը չվտանգելու նկատառումից,  հորդորում է այսուհետ եւս նախապատվությունը տալ բանկի թվային հարթակներով՝ Մոբայլ Բանկ, Ինտերնետ Բանկ, Վճարային պորտալ, վճարումների իրականացմանը»,- նշել են Կոնվերս Բանկում:
Դիտում՝ 3224
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW