Վրաստանում քաղաքացիների որոշ խմբերի համար վարկային արձակուրդը կերկարաձգվի

21.05.2020 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #վարկային արձակուրդներ
Կորոնավիրուսային համավարակի պատճառով առանց աշխատանքի մնացած Վրաստանի քաղաքացիները եւս 3 ամսով վարկերի մարման հետաձգում կստանան:

Newsgeorgia-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վարկառուների համար մարտ-մայիս ամիսները եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան սահմանելու որոշումը կայացրել էին Վրաստանի առեւտրային բանկերը՝ կառավարության եւ կարգավորիչի  հետ խորհրդակցելուց հետո:

Գախարիան պարզաբանել է, որ հաջորդ 3 ամիսների ընթացքում վարկերի վճարման երկարաձգում կստանան քաղաքացիների որոշակի խմբեր:

«Մեր կայացրած որոշումը ենթադրում է հետեւյալը՝ այն քաղաքացիները, որոնք կորցրել են իրենց աշխատանքը եւ որոնց պետությունն օգնում է հակաճգնաժամային ծրագրի շրջանակում, առաջիկա 3 ամսվա ընթացքում ավտոմատ կերպով վարկի մարումը երկարաձգելու հնարավորություն կունենան: Բացի այդ՝ բոլոր այն քաղաքացիները, որոնց եկամուտները նվազել են ճգնաժամի ընթացքում, կարող են դիմել բանկ՝ վարկի մարումը հետաձգելու համար»,- ասել է Գախարիան:

Ըստ Վրաստանի կառավարության գնահատականների՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկիրը մինչեւ 350 հազ. աշխատատեղ է կորցրել:
Դիտում՝ 4535

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW