ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Fox News հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Չինաստանը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին պետք է ավելի քան $9 տրլն հատկացնի։«Չինաստանի ներդրումը համավարակի պայքարում չնչին է՝ ի համեմատ այն գնի, որն իր պատճառով վճարել է ամբողջ աշխարհը։ Այս ժանտախտը խլել է ամերիկացիների 90 հազ․ կյանք, ավելի քան 36 մլն ամերիկացի կորցրել է աշխատանքը։ Ամբողջ աշխարհով 300 հազ․ մահացած կա եւ, մեր հաշվարկներով, վնասը կարող է կազմել մինչեւ 9 տրլն»,- Պոմպեոյի խոսքերն է մեջբերում RBC-ն։ 18.05.2020 | 16:30 Չինաստանը $2 մլրդ-ի օգնություն կտրամադրի համավարակից տուժած երկրներին Նա նշել է, որ ԱՄՆ-ն մոտ $10 մլրդ է ուղղել աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարին, այդ թվում՝ պատվաստանյութի մշակմանն ու մարդասիրական օգնությանը, մինչդեռ Չինաստանի ներդրումը կազմել է միայն $2 մլրդ ։ԱՄՆ-ն մեղադրում է Չինաստանին նրանում, որ վերջինս թաքցրել է տվյալները կորոնավիրուսի մասին։ Վաշինգտոնը սպառնացել է պատժամիջոցներով, եթը Պեկինը լիարժեք տեղեկատվություն չտրամադրի այն դեպքերի մասսին, որոնք կորոնավիրուսի տարածման պատճառ են հանդիսացել։ Tweet Դիտում՝ 3028