Մեղրիի մաքսակետում տարանցիկ հայտարարագրեր կլրացվեն

19.05.2020 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Մեղրիի անցակետ #Իրան
Կորոնավիրուսով պայմանավորված եւ առկա սահմանափակումներից ելնելով` Իրանից Հայաստան բեռների ներմուծումն իրականացվել է փոխաբեռնման միջոցով՝ օրական կատարելով 70-80 ավտոմեքենայի վերաբարձում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։

Իրանից ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի տարածք այժմ օրական մուտք է գործում 150-180 բեռնատար, ինչն աննախադեպ է մաքսակետի բնականոն գործունեության համար եւ առաջացել են հերթեր:

Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու նպատակով՝ ՊԵԿ-ը որոշել է, որ Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար ժամանակավորապես Մեղրիի մաքսային-կետ բաժնում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր, այդ ապրանքները կուղարկվեն ՀՀ այլ մաքսային մարմիններ եւ տերմինալներ, որտեղ կիրականացվեն վերջնական մաքսային ձեւակերպումներն ու բացթողումը։
Դիտում՝ 1741

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW