Հայէկոնոմբանկը երկարաձգում է վարկային արձակուրդը

18.05.2020 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #վարկային արձակուրդ #երկարաձգում
Հայէկոնոմբանկը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել մինչեւ ս.թ. մայիսի 31-ը վարկային պայմանագրերի ժամանակացույցով մարում ունեցող անհատ ձեռնարկատեր եւ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին:

Ինչպես հայտնել են բանկում, նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունը չկատարելու դեպքում վերջիններիս նկատմամբ տույժեր չեն հաշվարկվելու, իսկ մարումը ըստ ժամանակացույցի չկատարելու դեպքում այն չի համարվի պայմանագրային պարտավորությունների խախտում:

«Հարգելի՛ հաճախորդներ, հորդորում ենք հնարավորության դեպքում կատարել Ձեր վարկային պարտավորությունները՝ հետագա ֆինանսական բեռից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2082

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW