Արարատբանկում վարկային արձակուրդը երկարաձգվել է մինչեւ հունիսի 1-ը
18.05.2020 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արարատբանկ

Ինչպես նշել են բանկում, վարկային արձակուրդի ընթացքում կուտակված պարտավորությունները կբաշխվեն հաճախորդի կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ այդ թվում հնարավորություն ընձեռելով պարտքերի բաշխումը իրականացնել նոր վարկ ստանալու կամ գործող վարկի գործողության ժամկետը վերանայելու եղանակով։
Դիմումներ ներկայացնելու համար հաճախորդները մինչեւ ս.թ. մայիսի 25-ը ներառյալ կարող են այցելել բանկի մասնաճյուղ կամ դիմել ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածի միջոցով։
Իսկ եթե հաճախորդը նախատեսված ժամկետում համապատասխան դիմում չներկայացնի, ապա կուտակված պարտավորությունները կբաշխվեն վարկի գործողության հետագա ժամկետի վրա։
«Տեղեկացնենք նաեւ, որ այն վարկերի դեպքում, որոնց մարման ժամկետները լրանում են վարկային արձակուրդի ընթացքում՝ գործողության ժամկետը կերկարաձգվի վարկային արձակուրդի ավարտին ավելացնելով 2 ամիս։
Նշենք, որ բացառապես ներկա իրավիճակով պայմանավորված՝ վարկային արձակուրդի ընթացքում չմարված պարտավորությունների գծով ուշացումները չեն ազդի հաճախորդի վարկային պատմության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: