Յունիբանկի վճարումներն այսուհետ կարելի է կատարել EasyPay-ով

18.05.2020 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #EasyPay
Հաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով, EasyPay վճարահաշվարկային ընկերությունը եւ Յունիբանկն ընդլայնում են համագործակցությունը:

Ինչպես նշել են բանկում, այսուհետ Յունիբանկի հաճախորդները կարող են իրականացնել վարկի մարումներ եւ փոխանցումներ իրենց բանկային հաշիվներին EasyPay-ի ավելի քան 2000 տերմինալներով եւ Easywallet հավելվածով։

Բոլոր վճարումներն կատարվում են օնլայն ռեժիմում՝ հաշված րոպեների ընթացքում:

«Ընկերությունների միջեւ համագործակցության ընդլայնումը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկելու վճարման եւս մեկ՝ հարմար եւ արագ տարբերակ, նվազեցնելով կանխիկի հետ շփումը:

Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը եւ միջնորդավճարներին կարելի է ծանոթանալ www.easypay.am կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 2126

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW