Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ առեւտրային բանկերն ավտովարկեր տրամադրելիս հայտարարվող տոկոսադրույքից բացի գանձում են նաեւ այլ վճարներ, ինչը հանգեցնում է վարկի արժեքի աճին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին վկայում են Հայաստանի Կենտրոնական բանկի ավտովարկերի պայմանների մասին առեւտրային բանկերի հրապարակված տեղեկությունների հիման վրա անցկացրած ուսումնասիրությունները: Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ բանկերը ավտովարկեր տրամադրելիս հայտարարվող տոկոսադրույքից բացի գանձում են նաև այլ վճարներ (միջնորդավճարներ, հաշվի սպասարկման վճարներ և այլն), ինչպես նաև բանկերի մեծ մասը պահանջում են ապահովագրել ձեռք բերվող ավտոմեքենաները կամ ավտոմեքենաները ներկայացնել գնահատման մասնագիտացված կազմակերպությունների մոտ: Բոլոր այս օժանդակ ծառայությունների համար կատարվող ծախսերը հաշվի առնելու դեպքում տրամադրվող վարկերի գինն ավելի բարձր է լինում, քան իրականում հայտարարվում է բանկերի կողմից: Փաստորեն, մի բանկի կողմից հայտարարված ավտովարկի տոկոսադրույքը կարող է ցածր լինել մյուս բանկի համապատասխան տոկոսադրույքից, մինչդեռ, հաշվի Uܕ֕ŕؕ̕ޠգանձվող այ̠վճարները, կարող է իրականում հակառակ պատկերը ստացվել: Տարբեր բանկերի կողմից տրամադրվող ավտովարկերի գները համեմատելի դարձնելու համար հաշվարկվել է մի տոկոսադրույք (այսուհետ տարեկան փաստացի տոկոսադրույք), որ բացի հայտարարվող տոկոսադրույքից իր մեջ ներառում է նաև վերը թվարկված բոլոր այլ վճարները: Ուսումնասիրության նպատակն էր սպառողներին տալ ճիշտ պատկերացում տարբեր բանկերի կողմից մատուցվող ավտովարկերի ՙիրական՚ գնի վերաբերյալ և հնարավորություն տալ սպառողներին համեմատել տարբեր բանկերի կողմից առաջարկվող վարկերի գները: Որպեսզի ստացված արդյունքները լինեն համադրելի, այդ պատճառով հաշվարկի համար հիմք են ընդունվել բոլոր բանկերի համար միասնական պայմաններ: Մասնավորապես, բոլոր բանկերի համար վերցվել են հետևյալ պայմանները.- վարկի գումար - 3 մլն դրամ,- վարկի ժամկետ – 3 տարի,- կանխավճարի մեծություն – մինչև 30%:Ընդ որում, ուսումնասիրությունը կատարվել է առանձին ռուսական նոր արտադրության և այլ արտասահմանյան օգտագործված ավտոմեքենաների համար: Եղել են նաև որոշ բանկեր, որոնց պայմանները որոշ չափով շեղվել են վերոնշյալ միասնական պայմաններից: Այս պարագայում վերցվել են այդ բանկերի այն պայմանները, որոնք առավելապես մոտ են միասնական պայմաններին: ԿԲ ուսումնասիրության ամբողջական արդյունքները ներկայացված են այս աղյուսակներում : Tweet Դիտում՝ 6012