20 քմ տարածք ունեցող խանութներում 2 հոգուց ավել հաճախորդ չի թույլատրվի

15.05.2020 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարոս Սիմոնյան #խանութներ #սահմանափակումներ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հայտնել է, որ դեռեւս սահմանափակված կմնան հյուրանոցային եւ համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունները:

«Բացառություն կլինեն այն հյուրանոցային ծառայությունները, որոնք կիրականացնեն հյուրերի հաշվառման ռեգիստր: Այս նախապայմանով վերջիններիս գործունեությունը սահանափակված չի լինի: Հանգստյան տների գործունեությունը եւս սահմանափակված չի լինի»,- ասել է փոխնախարարը:

Ինչ վերաբերում է առեւտրի իրականացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների, հանրային տրանսպորտի գործունեության սահմանափակումների վերացմանը՝ Վարոս Սիմոնյանը հիշեցրել է, որ սրանցից յուրաքանչյուրի համար պարետի որոշմամբ գործելու են հստակ կանոններ ու պահանջներ:


«20 քմ տարածք ունեցող խանութներում, ծառայությունների, հաճախորդների սպասարկման օբյեկտներում միաժամանակ երկու հոգուց ավել հաճախորդ չի թույլատրվի»,- հավելել է փոխնախարարը:
Դիտում՝ 1830

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW