Եվրասիական «Ինտեգրում» մրցույթը ներդրումային նախագծեր կընտրի
14.05.2020 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ belmir.by

Մրցույթի անցկացման նախաձեռնությունը ողջունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը:
Սպասվում է, որ նախագծերի ընտրության առաջին փուլը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին եւ կտեւի մինչեւ 2020-ի դեկտեմբերի 1-ը:
Մրցույթի կազմակերպիչներն ու գործընկերները հաշվի են առնելու ինտեգրացիոն ազդեցություն ունեցող ներդրումային ծրագրերը՝ հետագայում ֆինանսական եւ ոչ ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:
Նախագծերն ընտրելիս շեշտը դրվելու է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական ոլորտների, ինչպես նաեւ ենթակառուցվածքների կառուցման վրա:
«Ինտեգրում» մրցույթի շրջանակում նախատեսվում է մի շարք ֆինանսական եւ ոչ ֆինանսական աջակցություն տրամադրել նախագծերին, որոնց թվում են.
- ներդրումային ֆինանսավորում,
- ապահովագրական ծառայություններ՝ նախագծի ներդրումային եւ գործառնական փուլերում,
- ֆինանսական եւ գործառնական լիզինգ,
- առեւտրային ֆինանսավորում,
- խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ արտահանման նախագծերի կառուցվածքի ձեւավորում,
- ներդրումային նախագծի նախաձեռնողին ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից աջակցության ազգային միջոցների տրամադրում:
««Ինտեգրում» Եվրասիական մրցույթը կդառնա էական եւ, հուսով եմ, արդյունավետ գործիք ՝ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման օրակարգի իրագործման համար: Մեր երկրներում ներդրումային նախագծերի իրագործման շուրջ համագործակցությունը լայն հնարավորությունների ճանապարհ է բացում ինչպես արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության, այնպես էլ փոխադարձ ուղղակի եւ պարտքային ներդրումների ավելացման համար»,- նշել է Արտակ Քամալյանը:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: