Moody's-ը Հայաստանի բանկերի վարկային պորտֆելների մասով կորուստներ է կանխատեսում

14.05.2020 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #բանկեր #վարկային պորտֆել
Moody's միջազգային վարկանշային գործակալության վերլուծաբանների գնահատականով՝ ԱՊՀ երկրների բանկերի վարկային պորտֆելների կորուստները կգերազանցեն ընդհանուր վարկերի ծավալի 5%-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Moody's-ի կանխատեսմամբ, առավել զգալի կորուստներ՝ 7-8%-ի մակարդակում, կարձանագրվեն Հայաստանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի բանկերում: Միաժամանակ, ինչպես նշում է Moody's-ը, այս երկրների բանկերի մոտ կորուստները ծածկելու համար կան կապիտալի ուժեղ բուֆերներ:

Իսկ Ռուսաստանի բանկերի վարկային պորտֆելները ԱՊՀ երկրների շրջանում առավել կայունն են կորուստների նկատմամբ: «Ռուսաստանյան բանկերի ակտիվներն առավել կայուն կլինեն, քանի որ փոքր ու միջին բիզնեսի եւ մանրածախ վարկավորման մասնաբաժինը ՌԴ բանկերի վարկային պորտֆելներում այնքան էլ մեծ չէ, իսկ արտարժույթով վարկերի մասնաբաժինն ամենափոքրերից է տարածաշրջանում»,- նշում է Moody's-ը:
Դիտում՝ 4151
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW