ԵՄ-ն չեղարկված չվերթների համար նախատեսում է վաուչերներ ներդնել

12.05.2020 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ավիափոխադրողներ #վաուչերներ
Եվրահանձնաժողովը նախատեսում է ԵՄ ավիափոխադրողներին եւ տուրիստական ընկերություններին առաջարկել առնվազն 12 ամիս գործողության ժամկետով վաուչերներ տրամադրել այն սպառողներին, որոնց չվերթները եւ ուղեւորությունները չեղարկվել են համավարակի պատճառով։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալության աղբյուրները Եվրահանձնաժողովում։ Նշվում է, որ այդ վաուչերները կերաշխավորեն ծառայության մատուցումը, որն ամբողջովին համանման կլինի նախկինում ձեռք բերվածի հետ։

Նրանք, ովքեր չեն ցանկանա օգտվել վաուչերից, հնարավորություն կունենան վերջինիս թողարկման պահից 12 ամսվա ընթացքում դիմել գումարը հետ վերադարձնելու խնդրանքով։


ԵՄ-ում նախատեսում են նաեւ միության անդամ երկրների իշխանություններին խորհուրդ տալ երաշխիքով ամրացնել մասնավոր ընկերությունների վաուչերները՝ սպառողներին հավաստիացնելու համար օգտվել վաուչերներից՝ գումարը հետ ստանալու փոխարեն։

Reuters-ի տվյալներով՝ Եվրահանձնաժողովը հրաժարվել է հատուկ ակտի թողարկումից այն բանից հետո, երբ Գերմանիան եւ որոշ այլ երկրներ հորդորել են ԵՄ-ին կասեցնել այն կանոնների կիրառումը, որոնք պարտավորեցնում են ավիաընկերություններին եւ տուրիստական գործակալություններին չեղարկված չվերթների եւ ուղեւորությունների համար ամբողջովին հատուցել միջոցները։  

Նշվում է, որ Եվրահանձնաժողովը կհրապարակի առաջարկները մեկ շաբաթվա ընթացքում։
Դիտում՝ 3133
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW