IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչեւ հունիսի 1-ը

11.05.2020 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #վարկային արձակուրդ
IDBank-ը  տեղեկացնում է, որ երկարաձգում է վարկային արձակուրդը մինչեւ հունիսի 1-ը. այդ ընթացքում վարկային հերթական մարումները չիրականացնելու կամ մասամբ իրականացնելու դեպքում Ձեր վարկը չի դասակարգվի, ժամկետանց չի համարվի, տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի, վարկային պատմությունը չի տուժի։

Հունիսի 1-ից հետո կգործի բանկի կողմից դեռեւս ապրիլի 2-ին հայտարարված փաթեթային աջակցությունը։ Մասնավորապես՝

- Վարկային արձակուրդի ավարտից հետո կկազմվեն վարկային նոր գրաֆիկներ այնպես, որֆիզիկական անձ հաճախորդները հաջորդող 3 ամսվա ընթացքում կստանան արտոնյալ ժամանակահատված մայր գումարի համար, այսինքն կվճարեն միայն տոկոսագումարները,

- Մարտի 17-ից սկսած չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա։ Անգրավ եւ առանց երաշխավորության վարկերի դեպքում Բանկը 12 ամսով ավտոմատ կերկարաձգի նաեւ վարկի մարման ժամկետը։

Իրավաբանական անձանց բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում։

IDBank-ի կողմից տրամադրված վարկային արձակուրդի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Միաժամանակ հորդորում ենք հնարավորության դեպքում վճարումները կատարել  հեռավար եղանակներով՝ IDBanking.am առցանց հարթակով, Idram հավելվածով, ինչպես նաեւ IDBanking 24/7 գոտիների միջոցով՝ օգտվելով նաեւ 300-ից ավելի այլ ծառայություններից։

Վճարե՛ք առանց Ձեր առողջությունը վտանգելու»,- ասված է հաղորդագրության մեջ ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 8001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW