Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս տեղական եւ միջազգային փոխանցումներ կատարել ընդամենը մի քանի հպումով: Այդ թվում հասանելի են փոխանցումները հեռախոսահամարով, անձնագրային տվյալներով, Card2Card փոխանցումները արտասահմանյան բանկերի վճարային քարտերին, SWIFT փոխանցումները եւ այլն: «Այսպիսով, փոխանցման հնարավորություններից հեշտությամբ կարելի է օգտվել անգամ ստացող կողմի մասին սահմանափակ տեղեկատվության պարագայում»,- ասել են բանկում:«Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածում առաջարկվող փոխանցումների տարբերակները շատ են: Ցանկը պարբերաբար համալրվում է ։ Շուտով մեր օգտատերերի համար հասանելի կդառնա նաեւ Converse Transfer, Money Gram եւ Unistream համակարգերով արագ դրամական փոխանցումների ֆունկցիան: Ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել ֆինանսական այնպիսի էկոհամակարգ, որտեղ բոլոր փոխանցումները հնարավոր կլինի կատարել մեկ հարթակից՝ հաճախորդին հարմար եղանակով»,- նշել է Կոնվերս Բանկի Թվային բանկինգի կենտրոնի ղեկավար Մարինե Բլեյանը:«Նոր Մոբայլ հավելվածով փոխանցումները պարզ են եւ արագ, լրացվող դաշտերի քանակը հնարավորինս կրճատվել է: Օրինակ, Ձեր՝ Կոնվերս Բանկի հաճախորդ հանդիսացող ընկերոջը փոխանցում կատարելու համար, անհրաժեշտ է լրացնել ընդամենը ընկերոջ այն հեռախոսահամարը, որը գրանցված է Կոնվերս բանկում, ընտրել, թե որ հաշվից եք փոխանցումը կատարելու, լրացնել գումարի չափը եւ հաստատել։ Վայրկյանների ընթացքում գումարը հասանելի կլինի ստացողի հաշվին:Իդեպ, Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածով՝ Դուք, բացի փոխանցումներից, հնարավորություն ունեք՝- Ոչ միայն կառավարել Ձեր հաշիվները ցանկացած վայրից, այլեւ պատվիրել նոր կամ կից քարտ եւ բացել հաշիվ առանց բանկ այցելելու,- Պատվիրել VISA pay sticker կամ VISA mini fob՝ անհպում վճարումներ իրականացնելու համար,- Կառավարել Ձեր քարտի կարգավորումները անմիջապես հավելվածից՝ անհրաժեշտության դեպքում բլոկավորել քարտը, փոփոխել գործարքների սահմանաչափերը, ակտիվացնել ծանուցումների մի շարք եղանակներ,- Կատարել տարաբնույթ վճարումներ՝ օգտագործելով նաեւ ձեւանմուշներ,- Կատարել արտարժույթի փոխարկում,- Իրականացնել վարկի/երի մարում/ներ,- Ներդնել ավանդ, համալրել այն եւ կասեցնել ցանկացած պահի,- Կատարել ավտոմեքենայի հետ կապված տարատեսակ վճարումներ՝ տուգանքներ, ավտոկայանատեղի, կնքել ԱՊՊԱ պայմանագիր,- Կառավարել հավելվածի կարգավորումները մի քանի վայրկյանում՝ փոխել եւ վերականգնել գաղտնաբառը եւ PIN-ը, ակտիվացնել Face ID / Touch ID, փոխել հավելվածի լեզուն,- Քարտային գործարքներից կուտակել Կոնվերս միավորները, հետագայում նաեւ օգտագործել դրանք,- Խմբագրել բանկում գրանցված անձնական տվյալները , այդ թվում եւ Բանկային գաղտնաբառը, որը կիրառվում է հաճախորդին հեռախոսազանգով նույնականացման ժամանակ,- Հետեւել բանկի նորություններին եւ առաջարկներին։Կոնվերս Բանկի հաճախորդները կարող են ներբեռնել՝ https://online.conversebank.am/mapp: Գրանցման ուղեցույցն՝ այս հղումով»,- ասված է հաղորդագրության մեջ: Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 13071