Ինոզեմցեւ. Բիոտեխնոլոգիաները կդառնան տնտեսության շարժիչ ուժը

08.05.2020 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիսլավ Ինոզեմցեւ
Համաճարակն եկել է մի աշխարհ, որը ոչ միայն պարզապես ապրելու համար հարմար վայր է, այլեւ բավականին կազմակերպված համակարգ: Իրացվելի միջոցները, որոնց տիրապետում են մոլորակի բնակիչները, կազմում են ոչ ավելի, քան 6–7% $360 տրլն գլոբալ հարստությունից, կամ յուրաքանչյուր մարդու բաժին հասնող մոտ $3 հազարից: Մնացած բոլորը կամ կարողություն է, կամ արտադրական ֆոնդեր, կամ փոխադարձ պարտավորություններ:

Այս մասին RBC-ում հրապարակված իր հոդվածում գրում է Հետինդուստրիալ հասարակության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Ինոզեմցեւը:

Նա կարծում է, որ այդ հարստությունից կարելի է օգտվել՝ միայն հնարավորինս քիչ փոփոխություններով վերականգնելով բոլոր խախտված կապերն ու կառուցվածքները, եւ սա միակ ու անխուսափելի բանն է, ինչ մնում է անել մարդկությանը համաճարակի ավարտից առաջին իսկ ամիսներից հետո:

«Այդ իսկ պատճառով 2020-ականների սկզբի աշխարհը շատ քիչ կտարբերվի 2010-ականների վերջի աշխարհից: Դա չի նշանակում, որ մարդիկ դասեր չեն քաղի ճգնաժամից: Աշխարհը կփոխվի, բայց ավելի շուտ մտածելակերպով, քան նյութապես:

Համավարակը ցույց տվեց շատ կողմեր այն աշխարհի, որը կարող է կառուցված լինել հեռավոր ապագայում: Անկասկած, բիոտեխնոլոգիաները կփոխարինեն տեղեկատվական տեխնոլոգիաներին որպես տնտեսության շարժիչ ուժ. առաջիններն իրենց տեղը կգտնեն եզակի եւ թանկարժեք պրոդուկտներում, իսկ վերջիններիս արտադրանքը շուտով կվերածվի հանրային բարիքի:

Հասարակությունը կդառնա ավելի «ատոմացված», իսկ մարդիկ կլինեն ավելի հարմարեցված միայնակ գոյատեւմանը: Առեւտուրը կսկսի եզրափակվել տարածաշրջանային միավորումների շրջանակում: Այդ միավորումներն ավելի շատ կնմանվեն առանձին մեծ պետությունների:

Դեռ շատ բան տեղի կունենա, բայց ակնհայտ է, որ չի կատարվի մի բան՝ մարդկային քաղաքակրթության բարդության եւ վարքագծային ձեւերի բազմազանության նվազում, սպառման պրիմիտիվացում: Հետ շարժվելու ճանապարհից մեզ հետ կպահեն առօրյա կյանքի կառուցվածքները, իսկ առաջ շարժվելը նախկինի պես պայմանավորված կլինի ազատության մեծ ձգտումով, ինչը միայն կամրապնդվի համավարակի ժամանակ օգտակար կամ անիմաստ սահմանափակումերի հետ հանդիպելուց հետո»,- նշել է Վլադիսլավ Ինոզեմցեւը:
Դիտում՝ 4328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW