Հիշեցում ՊԵԿ-ից՝ 5-րդ միջոցառման շահառուների համար

08.05.2020 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #5-րդ միջոցառում #կորոնավիրուս
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում, ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչեւ 2020թ․ մայիսի 10-ը ներառյալ:

«Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (5-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) եւ ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար, դիմումները ներկայացնել նշված ժամկետում: Միաժամանակ, կոմիտեն առաջարկում է, դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետեւյալ տվյալների ճշտությանը.

1.Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
2.Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:
3.Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1923
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW