FAO-ն աջակցում է ՀՀ թվային գյուղատնտեսության ռազմավարության մշակմանը

07.05.2020 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#FAO #Հայաստան #թվային գյուղատնտեսություն
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն (ՊԳԿ/FAO) ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսօր առցանց խորհրդակցության ընթացքում քննարկել են եւ հաստատել թվային գյուղատնտեսության ռազմավարության առաջնահերթությունները։

Ներկայում ՊԳԿ-ն օգնում է Հայաստանին գյուղատնտեսության ոլորտի թվային փոխակերպում իրականացնել եւ մշակել թվային գյուղատնտեսության ազգային ռազմավարություն։

«Թվային գյուղատնտեսության ազգային ռազմավարության միջոցով Հայաստանը կարող է նպաստել պարենի արտադրության աշխուժացմանը, ստեղծել խթաններ եւ դյուրացնել գյուղատնտեսական արտադրության ոլորտում թվային տեխնոլոգիաների մշակման գործընթացը։ Դրանք կարող են օգտագործվել նոր շուկաների ակտիվացման, սոցիալական պաշտպանության հզորացման, առեւտրի ապակենտրոնացման նպատակներով, եւ, ի վերջո, շարժիչ ուժ դառնալ թվային գյուղատնտեսության նորարարությունների համար», - ասել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

Խորհրդակցության արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց այս ամսվա ընթացքում հանդիպումները շարունակելու շուրջ, որպեսզի ամփոփվեն եւ ավարտին հասցվեն ռազմավարության նպատակները եւ գործողությունների ծրագիրը։
Դիտում՝ 2192
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW