«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից ընտրվել է «Մասնավոր հատվածի ֆինանսավորում ՓՄՁ-ների եւ միջ-կապերի համար» ծրագրի 3-րդ փուլի գործընկեր ֆինանսական կառույց:Ինչպես հայտնել են Արմսվիսբանկում, այս ծրագրի շրջանակում ֆինանսավորում կտրամադրվի գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, զբոսաշրջության, արտահանումը խթանող եւ արդյունաբերության ոլորտներում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) եւ Միջին կապիտալիզացիայի կազմակերպություններին (Միջ-Կապ):«Հատկանշական է, որ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն Եվրոպական ներդրումային բանկի հետ սկսել է համագործակցությունը դեռեւս 2015թ-ից, որի շրջանակում հաճախորդներին առաջարկել է մրցակցային պայմաններով վարկեր գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման եւ տուրիզմի ոլորտներում: Կարեւորելով գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ հատկապես արտահանման խթանման դերը, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն շարունակելու է ընդլայնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ տնտեսվարողներին հնարավորինս բարենպաստ ֆինանսավորման պայմաններ առաջարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանում է Եվրոպական միության խոշոր ֆինանսական կառույցներից մեկը եւ ունի շուրջ 60 տարվա փորձ նախագծերի ֆինսավորման ոլորտում: ԵՆԲ-ն իրականացնում է ֆինանսավորում նորարարական նախագծերի, ենթակառուցվածքների փոքր բիզնեսի եւ այլ ոլորտներում: «Արմսվիսբանկը հիմնադրվել է 2004թ.: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է նաեւ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, ADB, KFW, IIB եւ այլ կազմակերպությունները»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 12027