ԵՄ-ն «ապրում է իր պատմության ամենախորը ռեցեսիան»

06.05.2020 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրոպական միություն #Պաոլո Ջենտիլոնե
Եվրոպական միությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով «ապրում է իր պատմության ամենախորը ռեցեսիան»:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնեն: Նա ընդգծել է, որ կորուստներն «ավելի մեծ կլինեն, քան 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ»:


Իր խոսքով՝ 2020թ. Եվրամիության 27 երկրների տարածքում տնտեսական անկումը կկազմի 7,4%, իսկ եվրագոտու 19 երկրներում՝ 7,7%:

Ջենտիլոնեն նշել է, որ վերականգնումը կսկսվի միայն հաջորդ տարի, սակայն «այն թույլ չի տա փոխհատուցել անկումը»: ԵՄ երկրներից ոչ մեկը 2020թ. աճ չի ունենա:

Իր խոսքով՝ գործազրկության մակարդակը ԵՄ-ում կկազմի 9%:
Դիտում՝ 3730
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW