Promobot Thermocontrol-ը մուտք է գործում եվրոպական շուկա

06.05.2020 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Promobot Thermocontrol
Ռոբոտներ արտադրող ռուսաստանյան Promobot ընկերությունը ստորագրել է պայմանագիր, որի շրջանակում Գերմանիա եւ Ֆրանսիա կարտահանի €300 հազ.-ի տերմինալներ (Promobot Thermocontrol), որոնք հնարավորություն են տալիս անհպում եղանակով չափել մարդկանց ջերմությունը:  

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, սարքերը կմատակարարվեն Եվրոպա՝ «Միջազգային համագործակցություն եւ արտահանում» ազգային ծրագրի իրականացման շրջանակում:

Տերմինալն իրենից ներկայացնում է հեռահար անհպում ջերմաչափով եւ էկրանով հագեցած սարք, որի թողունակությունը ժամում կազմում է 300 մարդ: Բազային տարբերակում էկրանի վրա հայտնվում են ծանուցումները եւ ջերմաչափման արդյունքները։ Առաջադեմ տարբերակում աշխատում է նաեւ դեմքի ճանաչման համակարգը։


Չափումն իրականացվում է 5 վայրկյանների ընթացքում՝ մինչեւ 0,2 աստիճան ճշգրտությամբ: Սարքն ինքնուրույն հարմարվում է մարդու հասակին, ավտոմատ կերպով վարում չափումների մատյանը եւ կարող է ինտեգրվել ձեռնարկության անվտանգության համակարգերին:

Բարձր ջերմությամբ մարդուն հայտնաբերելու դեպքում՝ պատասխանատու անձն իր էլ.հասցեին, հեռախոսի կամ անվտանգության համակարգի վրա հաղորդագրություն է ստանում: Իսկ այն մարդը, որի մոտ բարձր ջերմություն է հայտնաբերվել՝ հետագա քայլերի նշումով հաղորդագրություն է ստանում անմիջապես տերմինալի էկրանին:

Banks.am-ն արդեն առիթ ունեցել է անդրադառնալու Promobot ընկերության գործունեությանը։ Մասնավորես, պատմել էինք, որ ռուսաստանյան բանկերից մեկը վարձակալել է Promobot-ի արտադրած ռոբոտի, որը բազմաֆունկցիոնալ բանկային գրասենյակում կաշխատի որպես խորհրդատու։ Հաղորդել էինք նաեւ, որ ռոբոտները կաշխատեն Օմանի բանկերից մեկում։

Promobot ընկերությունը հիմնադրվել է 2015թ. Պերմում, այսօր այն ինքնավար սերվիսային ռոբոտների խոշորագույն արտադրողն է Ռուսաստանում, Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայում:
Դիտում՝ 3731
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW