ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում արձանագրել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 51 դեպք: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաեւ ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման եւ արտահանման մաքսանենգության 34 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են շուրջ 5,5 կգ մեթամֆետամին, 2, 5 կգ ափիոն, ավելի քան 2 կգ կետամին, 600գ մարիխուանա, 11գ սփայս, ինչպես նաեւ հաշիշի յուղով լցված էլեկտրական սիգարետի 11 մուշտուկ, տարբեր տեսակի թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պարունակությամբ 2487դեղահաբ: Բացահայտվել է նաեւ մաքսային կանոնների խախտման 17 դեպք: Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 300գ ոսկյա եւ 14 կգ մետաղական զարդեր, տարբեր տեսակի 60 կգ դեղամիջոց, 71 բջջային հեռախոս, 450 տուփ ծխախոտ, 20240 կգ խնձոր, ավելի քան 2,6 կգ ռետինե խողովակ, առանց մաքսային մարմնի թույլտվության տրասպորտային միջոցի հանձման 1 դեպք, 1500 կգ հագուստ եւ տեքստիլի արտադրանք ու այլ ապրանքներ:Փաստերի առթիվ կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության ու իրավաբանական վարչություններին: Tweet Դիտում՝ 1357