Հայրենական մեծ պատերազմի վետերանները կպարգեւատրվեն 300 հազ. դրամով

30.04.2020 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պարգեւատրում #վետերան
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ, վետերանները դրամական միանվագ աջակցություն կստանան։

Այսպիսով, Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի 287 վետերաններից յուրաքանչյուրը կստանա 300 հազ. դրամի չափով պարգեւատրում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիստում նշել է, որ այս միջոցառման համար տրամադրվել է 86 մլն դրամ։

«Այս տարի, արտակագրգ դրությամբ պայմանավորված, հանրային միջոցառումներ չենք ունենալու, ուստի այս համեստ պարգեւատրումը եւս մեկ անգամ կհիշեցնի վետերաններին, որ կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում նրանց»,- ասել է նախարարը։
Դիտում՝ 3339

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW