Bloomberg-ն ահազանգում է ռուսաստանյան ցորենի դեֆիցիտի մասին

28.04.2020 | 18:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #Ռուսաստան #ցորեն
Վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհը կարող է մնալ առանց ռուսաստանյան ցորենի, եւ դա այն դեպքում, երբ որոշ առանցքային գնորդներ շտապում են ներմուծել այն, գրում է Bloomberg գործակալությունը:  

«Անցած ամիս խոշորագույն բեռնափոխադրողներից մեկը սահմանափակել էր վաճառքները մինչեւ հունիս՝ պաշտպանելու համար իր մատակարարումները, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը պարենային անվտանգության հետ կապված խնդիրներ է առաջացրել ամբողջ աշխարհում: Ռուսաստանը կդադարեցնի ցորենի մատակարարումները բոլորին, բացի չորս նախկին խորհրդային երկրների:  


Չնայած արգելքը կգործի մինչեւ հուլիս, երբ գյուղացիները կսկսեն հավաքել բերքը, այնուամենայնիվ, որոշ հարեւան երկրներ եւս սահմանափակել են ցորենի արտահանումը, ինչը կարող է գլոբալ առեւտրում փոփոխությունների հանգեցնել եւ անհանգստություն է պատճառում պարենը չբավականեցնելու եւ գների բարձրացման առումով»,- գրում է գործակալությունը:
Դիտում՝ 3628
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW