ՀԲՄ. Բանկային համակարգը շարունակում է իր բնականոն գործունեությունը

28.04.2020 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #հայտարարություն #բանկեր
Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) հայտարարությունը է տարածել, որով տեղեկացնում է, որ հայաստանյան բանկային համակարգը շարունակում է իր բնականոն գործունեությունը։

«Չնայած տարածաշրջանի ֆինանսական շուկաներում եւ առանձին երկրներում տեղի ունեցող բացասական երեւույթներին՝ մեր բանկային համակարգը շարունակում է մնալ բավարար կապիտալացված եւ իրացվելի՝ շարունակելով անխափան սպասարկել իր հաճախորդներին։

Առեւտրային բանկերը ներգրավված են նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում եւ օժանդակում են կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը։


Դեռեւս մարտ ամսին ՀՀ առեւտրային բանկերը հայտնել են, որ ֆիզիկական անձանց կողմից առաջիկա երկու ամսվա ընթացքում վարկային մարումներ չիրականացնելու դեպքում նրանց անունները չեն ներառվի, այսպես կոչված, «սեւ ցուցակներում», իսկ իրավաբանական անձանց դեպքում կկիրառվի անհատական մուտեցում, բանկերը նրանց նույնպեսկաջակցեն։

ՀՀ բանկերը շնորհակալություն են հայտնում իրենց այն հաճախորդներին, ովքեր այս ընթացքում այնուամենայնիվ որոշել են կատարել իրենց վարկային պարտավորությունները՝ այդ վարքագծով նպաստելով բանկային համակարգի ամրությանը։

Շնորհակալություն ենք հայտնում նաեւ մեր բանկերի բոլոր հաճախորդներին մեզ հետ լինելու համար եւ կոչ ենք անում շարունակել օգտվել առցանց ծառայություններից»,- ասված է հայտարարության  մեջ:
Դիտում՝ 1732
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW