ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսել է կոմունալ վճարումների մասին։ Նա հայտնել է, որ այս պահին անջատվել է 4 300 բաժանորդի էլեկտրաէներգիա եւ 736 բաժանորդի գազ։ «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 11-րդ եւ 12-րդ ծրագրերի շահառուների հոսանքը չի անջատվել, խոսքը 300 հազ. բաժանորդի մասին է։ Բոլոր իրական կարիք ունեցողների տեղորոշման խնդիր ունենք։ Ենթադրում ենք, որ այն բաժանորդների մի մասը, որոնց հոսանքն անջատվել է, կարիքավոր է, եւ մենք պետք է գտնենք նրանց ու լուծենք խնդիրները»,- ասել է ՀՀ վարչապետը եւ հավելել, որ բաժանորդները, որոնք հնարավորություն ունեն եւ չեն վճարել, նրանց հոսանքը պետք է անջատել։ 28.04.2020 | 12:46 Վարչապետ. Կոմունալ վճարումների ժամանակին չկատարելը կբերի երկրի էներգետիկ ոլորտի փլուզմանը Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ հոսանքի անջատումների դեպքում բոլոր բաժանորդներն ունեցել են 30 հազ. դրամից ավելի պարտք, գազ սպառողները՝ 80 հազարից ավելի։ «Այն հայտարարության արդյունքում, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի իրավիճակը հաշվի առնելով անջատումներ չեն լինի, եղել է որոշակի սպեկուլյատիվ գործելակերպ։ Մարդիկ մտածել են՝ «եթե չեն անջատելու, ապա չենք վճարի»։ Արդյունքում կանգնել էինք մի իրավիճակի առաջ, որ երկրի էներգետիկ համակարգը կարող էր փլուզվել, ընդհանրապես չաշխատել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Tweet Դիտում՝ 1080