Յոթերորդ անգամ Արարատբանկը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանացել է ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» (STP Quality Award) մրցանակին: Ինչպես նշել են բանկում, «Որակի գերազանցության 2019» հեղինակավոր մրցանակը փաստում է, որ Արարատբանկի կողմից իրականացվող SWIFT փոխանցումները համապատասխանում են միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին, ապահովվել է մրցունակ սակագներ եւ գործարքների առավելագույն քանակ։ Այս գնահատականը, միաժամանակ վկայում է, ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման եւ շահառուին առավելագույն կարճ ժամկետում հասանելի դարձնելու մասին:«Բանկն ունի գործընկեր թղթակից բանկերի լայն ցանց եւ ճկուն սակագնային քաղաքականության շնորհիվ հաճախորդներին առաջարկում է մրցունակ պայմաններ՝ SWIFT համակարգով փոխանցումների համար»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 1382